Ով է Թոխմախում թաղված բոլոր ժամանակների ամենահայտնի կին քրեական հեղինակությունը
Քրեական աշխարհի բոլոր ժամանակների ամենահայտնի կինն այսօր թաղված է Հայաստանում` Թոխմախի գերեզմանոցում: Նա Կալինա Նիկիֆորովան է՝ «Կալինան»: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը: Ավելին, Սերգեյ Գալոյանի խոսքով, խոսակցություններ կան, թե նրա որդին Յապոնչիկի տղան է: Սակայն Կալինան ամուսնացած է եղել «Պրոֆեսոր» մականվամբ Ռոբերտ Սարգսյանի հետ:
«Անգամ մի շրջան լուրեր էին պտտվում, թե նա ամուսնու հետ փորձել է Գյումրիից ինքնաթիռ առեւանգել եւ փախչել»,- հիշեց Սերգեյ Գալոյանը եւ ավելացրեց, որ նա թեեւ «Օրենքով» գողերից շատ ավելի մեծ գործեր է արել, բայց «օրենքով» գող չի կնքվել, քանի որ կանանց «օրենքով» գող չեն կնքում: Իսկ Կալինայի միակ որդին սպանվել է: Կալինա Նիկիֆորովան ծնվել է հրեաների ընտանիքում, զբաղվել է ձեռնակատիրական գործունեությամբ: Մահացել է 1988 թվականին՝ սրտի անբավարարվածությունից: