211652_close_icon

Լավրովի այցն ավելի շատ հարցականներ առաջացրեց, քան պատասխաններ տվեց․ Առավոտ

views-count1930 դիտում article-date 09:40 24-06-2014
«Առավոտ» թերթը գրում է. «Օրեր առաջ Բաքու ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կիրակի օրվանից պաշտոնական այցով Երեւանում էր։ Հատկանշական է, որ Լավրովի հետ Երեւան էր ժամանել նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։ Սա, թերեւս վկայում է, որ Լավրովը ՀՀ իշխանությունների հետ ԼՂ կարգավորման գործընթացի առնչությամբ ինչ-որ հարցեր է քննարկել։ Լավրովի երեւանյան այցը լույս չի սփռել Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալու հարցի վրա։ Նախագահականի հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ Լավրովն ու Նալբանդյանը քննարկել են Եվրասիական տնտեսական ինտեգրացիային Հայաստանի միանալու գործընթացները։ Լավրովը հույս է հայտնել, որ «այսօր լավ լուրեր կստացվեն Սոչիից, որտեղ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ»։ Փաստորեն, Հայաստանի եվրասիական ճակատագրի մասին Լավրովն ու Նալբանդյանը նորություն չունեին հայտնելու»։

Նմանատիպ նյութեր