211652_close_icon
views-count1382 դիտում article-date 08:54 24-06-2014

«Ժառանգություն»-ում «քաղաքական մառախուղ» է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցությունը հունիսի 28-ին համագումար է հրավիրել։ Ու թեև այդ կուսակցության ներկայացուցիչները համագումարին ընդառաջ բազմաթիվ հարցեր ունեն` ուղղված իրենց առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, կան նաև որոշ տարակարծություններ` շատ հարցերում, այնուամենայնիվ, նա հաճախ չի լինում կուսակցությունում, որպեսզի հարցեր տրվեն: «Ժառանգության» շատ ներկայացուցիչներ սպասում են, որ հենց համագումարի օրը իրենց հուզող հարցերը տան Ր. Հովհաննիսյանին: «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Այս ընթացքում կան կուսակցության ուղեգծի վերաբերյալ քննարկում, տարբեր դիրքորոշումներ: Ու հենց կուսակցության համագումարն էլ կպատասխանի այդ հարցերին, թե ո՞ւր շարժվել, ի՞նչ անել և ո՞րն է այդ գիծը»: Հավելենք, որ մինչ կուսակցականները կոնկրետ հարցերի պատասխանի են սպասում Ր. Հ.ովհաննիսյանից, «Ժողովուրդ»-ի թղթակիցը հանգստյան օրերին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդին հանդիպեց Սևանա լճի ափամերձ ռեստորանային համալիրներից մեկում` ընտանիքի անդամների հետ միասին»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր