211652_close_icon
views-count6219 դիտում article-date 23:47 23-06-2014

Երևանում մրցում էին Երևանի և Վրաստանի մոտոսիրահարները, ժողովրդի ասած «գիշերային չղջիկները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 23-ին, տեղի ունեցավ Քանաքեռ ՀէԿ 21 հասցեում գտնվող ավտո-մոտոսպորտի ակումբում միջազգային բաց մոտոքրոսի մրցաշար, որին հրավիրված էին Վրաստանից և Թուրքիայից հյուրեր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սակայն միայն Վրաստանի հյուրերն էին ժամանել մասնակցելու: 125 դասում հաղթող դարձավ Հրանտ Սարգիսովը, 2-րդ տեղում Սամվել Հովհաննիսյանը, 3-րդ տեղում Վարդան Քարամյանը: 250-500 դասում հաղթող ճանաչվեց Գեորգի Օդձելաշվիլին, 2-րդ տեղ գրավեց Իրակլի Կորինտելլի-ն և 3-րդ տեղ Կարեն Մխիթարյանը: Ընդհանուր հաշվարկով առաջին տեղը գրավեց Երեվան քաղաքի թիմը,որը ներկայացնում էին Հրանտ Սարգիսովը և Կարեն Մխիթարյանը: Երկրորդ տեղ գրավեց Վրաստանի թիմը,որը ներկայացնում էին Գեորգի Օդձելաշվիլին և Իրակլի Կորինտելլին իսկ երրորդ տեղը արտաշատի թիմը,ներկայացնող Սամվել Հովաննիսյանը և Վարդան Քարամյանը: Մրցման կազմակերպիչներն էին "ՙԱրվիկոն" ակումբը և "Խադո" ընկերությունը: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը մրցույթից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+

Նմանատիպ նյութեր