1834 դիտում
20:47 23-06-2014
Արգելվել է «ԱԼԱԳՅԱԶԻ ՊԱՆՐԱԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ի «Չանախ» պանրի արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հունիսի 23-ի որոշումով արգելվել է «ԱԼԱԳՅԱԶԻ ՊԱՆՐԱԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ի «Չանախ» պանրի արտադրատեսակի արտադրությունը:
«ԱԼԱԳՅԱԶԻ ՊԱՆՐԱԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակի արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «ԱԼԱԳՅԱԶԻ ՊԱՆՐԱԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ի կողմից արտադրված «Չանախ» պանրի արտադրատեսակի նմուշը, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝
1) վերացնել հայտնաբերված խախտումները (կազմակերպել սանիտարական օր, իրականացնել «Չանախ» պանրի արտադրության պահման պահեստային տարածքների, տեխնոլոգիական սարքավորումների և գործիքների պատշաճ մաքրում և ախտահանում):
2) «Չանախ» պանրի պահեստային մասում և իրացման նպատակով իրացման կետերից 05.05.2014թ. խմբաքանակը հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել:
3) թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության՝ անհամապատասխանության ցուցանիշով:
4) «Չանախ» պանրի արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի հուլիսի 7-ը:
Նմանատիպ նյութեր
1702 դիտում
23:59 25-07-2014
Արգելվել է «ԴԻԼԻ» ՍՊԸ-ի «Մոցառելլա դիլի» պանրի արտադրատեսակի արտադրությունը
1751 դիտում
19:51 05-05-2015
Կասեցվել է «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ի «Չանախ» պանրի և անհատ ձեռնարկատեր Գարիկ Դանիելյանի «թթվասեր»-ի արտադրությունը
Այս բաժնից
979 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
961 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր