211652_close_icon
views-count1139 դիտում article-date 17:17 23-06-2014

Սփյուռքի նախարարը ամերիկահայ բարերարներ Մերի և Վարդգես Նաջարյաններին ներկայացրեց սիրիահայերի օգնության նպատակով պետության նախաձեռնած ծրագրերը

Հունիսի23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ բարերարներ, տեր և տիկին Վարդգես և Մերի Նաջարյաններին: Հ.Հակոբյանը հպարտությամբ արձանագրեց, որ նրանց վաղուց արդեն կարելի է հայաստանցի համարել, քանի որ Նաջարյանները՝ իբրև բժիշկ և բուժքույր, անմիջական մասնակցությունն են ունեցել ղարաբաղյան ազատամարտում՝ մահվան ճիրաններից փրկելով հարյուրավոր վիրավորների: Նաջարյանները մշտական հոգածության տակ են պահում զինվորական հոսպիտալի խնդիրները: Հյուրերի խնդրանքով նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց սիրահայերի հիմնախնդիրների համակարգման նպատակով պետության կողմից իրականացվող ծրագրերը: Սիրիահայերին աջակցման համար, նախարար Հ. Հակոբյանն առանձնացրեց առաջնային 3 հիմնախնդիր կապված բնակության, աշխատանքի և առողջության ապահովման հետ: Շնորհակալություն հայտնելով Հայաստանի իշխանություններին՝ սիրիահայերի խնդիրներին համակարգված մոտեցում ցուցաբերելու, ինչպես նաև ջերմ ընդունելության համար՝ տեր և տիկին Նաջարյանները պատրաստակամություն հայտնեցին իրենց օժանդակությունը բերել այդ խնդիրների կարգավորմանը՝ հատկապես առողջապահության պահպանության ոլորտում:

Նմանատիպ նյութեր