1300 դիտում
16:43 23-06-2014
Մեկնարկել է «Երևանյան ամառ» ծրագրում ընդգրկված «Ֆրեսկա» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի առաջին փառատոնը. ֆոտոշարք
Հունիսի 21-ին Կարապի լճում հարյուրավոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի մասնակցությամբ բացվել է «Ֆրեսկա» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնը, որը ներառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրում։
«Երբ «Ֆրեսկո» կազմակերպությունը հանդես եկավ փառատոնի անցկացման նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանը և Արարատյան հայրապետական թեմը ձեռնամուխ եղան համատեղ իրականացնելու այս միջազգային նախագիծը։ Երևանի քաղաքապետարանն ստեղծեց բոլոր հնարավորությունները, որպեսզի երևանյան, այն էլ այսպիսի բացառիկ մի փառատոն կայանա։ Փառատոնին մասնակցում են ֆիլմեր տասնյակից ավելի երկրներից, և դրանց մի մասը ներկայացնում են հենց հեղինակները։ Այդպիսով, փառատոնը նաև հրաշալի առիթ է, որպեսզի Հայաստան այցելած երիտասարդ այդ արվեստագետները ծանոթանան մեր հոգևոր արժեքներին, հոգևոր Հայաստանին, մեր Երևանին։ Փառատոնը սոցիալական մտայնություն ունի, առաջինն է, որին լայն ընդգրկումով մասնակցում են որոշ խոցելի խմբերի ներկայացուցիչներ. ի դեպ, ֆիլմերը ներկայացվում են ոչ միայն անգլերեն ենթագրերով, այլ նաև սուրդոթարգմանությամբ։ Փառատոնի խորհրդի ընտրած ֆիլմերում քննարկվող նյութերը, կարծում եմ, բոլոր ազգերի մարդկանց են հոգեհարազատ ու յուրաքանչյուր մարդու մտահոգության նյութ են»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Փառատոնի կազմակերպչական խմբի անդամ Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ փառատոնի անվանման «հոգևոր» բաղադրիչը պետք է ընկալել բառի ավելի լայն իմաստով։
«Հոգևորն այն է, ինչ կատարվում է մարդու հոգում։ Հոգևոր ֆիլմեր՝ նշանակում է բոլոր այն ֆիլմերը, որոնք քարոզում են սեր, հանդուրժողականություն, որոնց մտահոգությունը մարդու, մարդկության դեմ հանցագործություններն են, ցեղասպանությունները, ահաբեկչությունը»,- նշել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Փառատոնի բացմանը ներկա հանդիսատեսի և կազմակերպիչների կարծիքները համընկնում էին. այս ֆիլմերը դիտողների հոգում զորու են վերհանելու ու գերակայելու կարեկցանքը, այն ներդաշնակեցնելու մարդու մտածողությունը։
«Ֆրեսկա» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնին մասնակցում են ֆիլմեր Հայաստանից, Իտալիայից, Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Սերբիայից, Իսրայելից, Գերմանիայից, Ինդոնեզիայից, Մարոկոյից, Կոլումբիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից, Միացյալ Թագավորությունից, Լաոսից։ Հունիսի 21-ից հուլիսի 6-ը անցկացվող փառատոնի ֆիլմերը ցուցադրվելու են Կարապի լճում տեղադրված էկրանին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Հայաստանի երգչախմբային ընկերության դահլիճում, Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Հոգևոր ֆիլմերի երևանյան այս փառատոնում ծրագրված են նաև արտագնա ցուցադրություններ՝ Օձունում, Ախթալայում, Տաթևում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
6736 դիտում
18:44 25-06-2018
«Երևանյան ամառ 2018». մեկնարկել է «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը
640 դիտում
13:35 29-06-2015
Մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ փառատոնը
1246 դիտում
13:27 20-08-2022
Վանաձորում մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը
Այս բաժնից
784 դիտում
22:04 28-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետի արարքն ի վերջո որակվեց իբրև ինքնիրավչություն. փաստաբան
877 դիտում
20:09 28-12-2024
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան