211652_close_icon
views-count15040 դիտում article-date 16:05 23-06-2014

Խոշոր ավտովթար՝ Քանաքեռում. վիրավորներին օգնության են հասել քաղաքացիները, որոնց մեջ էր նաև ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Սարկավագի փողոցի թիվ 131 շենի դիմաց բախվել են Զաքարիա Քանաքեռցի փողոցի բնակիչներ, 22-ամյա Խաչատուր Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 44 AA 445 համարանիշի և 42-ամյա Էդմոնդ Գասպարյանի վարած Opel մակնիշի 34 NC 987 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ՝ Արմավիր քաղաքի բնակիչ, 18-ամյա Վանուշ Ղարիբյանն ու Երևանի բնակիչ, 20-ամյա Տիգրան Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայր կժամաներ ԱԻՆ փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը, վիրավորներին ու վարորդներին առաջինն օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, որոնց մեջ է եղել սիրված ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը, ում հանրությունը ճանաչում է՝ որպես Ասո: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր