Ադրբեջանական բանակի զինվորը պայթել է ականի վրա
Ադրբեջանի Զինված ուժերի կրտսեր սերժանտ Օրհան Իլգար օղլու Հաջիևը պայթել է ականի վրա: Ինչպես հաղորդում է ադրբեջանական apa գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Ղազախի շրջանում՝ հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը հաստատել է փաստը:
Հաջիևը հոսպիտալացվել է: Նրա վիճակը գնահատվում է ծանր: