211652_close_icon
views-count5887 դիտում article-date 16:41 22-06-2014

Հանկարծամահ է եղել գործարար Աշոտ Տոնոյանը` «Տոնուսի Աշոտը»

«Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր Աշոտ Տոնոյանը` Տոնուսի Աշոտը, 56 տարեկան հասակում հանկարծամահ է եղել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ նրա մերձավորներից: Նա այսօր Հայաստանում ճանապարհին՝ավտոմեքենայի մեջ վատացել էր և մինչեւ շտապօգնություն կկանչեին եւ այն գործարարին տեղ կհասցներ, նա մահացել է: Ա. Տոնոյանի սրտի հետ կապված խնդիրներն առաջացել էին սնանկացումից հետո եւ սրվել, երբ մնացած ունեցվածքը վերցրել են պարտքի դիմաց: Վաղը՝ հունիսի 23-ին, Քանաքեռ-Զեյթունում գտնվող նրա առանձնատանը նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա: Աշոտ Տոնոյանը ծնվել է 1958թ. մարտի 5-ին Երևանում: 1976-1978թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1974-1976թթ. աշխատել է ՀԽՍՀ թեթև արդյունաբերության մինիստրության հաշվիչ կենտրոնում` որպես տեխնիկ, 1978-1985թթ.` «Ռելե» գործարանում` կարգավորող վարպետ: 1985թ. հիմնադրել է «Երամ» սննդի կոպերատիվը: 1991-1996թթ. աշխատել է «Տիգրիս» շինարարական կոոպերատիվում` որպես գլխավոր ինժեներ: 1996թ. հիմնադրել է «Ռոբերտ» շինարարական ՍՊԸ-ն եւ զբաղեցրել տնօրենի պաշտոնը: 2002թ. հիմնադրել է «Տոնուս» ծածկերի բարձրացման մեթոդով մասնագիտացված շինարարական ՍՊԸ-ն, որը 2006 թվականից նաեւ «Ռոբերտ» ՍՊԸ-ի իրավահաջորդն է: Զբաղեցնում է «Տոնուս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը: 2006թ. մայիսի 19-ին ընտրվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի պատվավոր անդամ: 2006թ. հայ-ուկրաինական սպորտային կապերի զարգացմանը մատուցած ծառայությունների համար Ուկրաինայի Հանրապետության Նախագահի կողմից պարգևատրվել է հուշամեդալով, իսկ Հայաստանում օլիմպիական շարժման զարգացմանը մատուցած ծառայությունների համար` ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանով: 2007թ. Վանաձորի «Սանահին» կառավարման ինստիտուտի ատեստացիոն հանձնաժողովի որոշմամբ նրան շնորհվել է «Սանահին» կառավարման ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում, Ասպետների միջազգային միության կողմից` ասպետի կոչում: Շնորհվել է նաև Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում: ՀՀ քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի եւ «Զեյթուն» մարզական ակումբի պատվավոր նախագահ, «WPKA» քիքբոքսինգի աշխարհի ֆեդերացիայի կազմխորհրդի եւ «Inernational Police-Motor Corporations» միջազգային կազմակերպության անդամ, «Սոզվեզդիա» միջազգային գիտական, մշակութային, սպորտային կազմակերպության խորհրդի անդամ: 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 3 ընտրատարածքից: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Նմանատիպ նյութեր