Ահա թե ինչպես են աջակցում իրենց հավաքականին չիլիացիները. տեսանյութ
Չիլիացիները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց հավաքականին ամենապատշաճ ձևով աջակցելու և քաջալերելու համար: Եվ ի զուր չէ, որ Չիլիի հավաքականը շարունակում է փայլել 2014 թվականի աշխարհի առաջնութնունում: Խմբային փուլի երկու տուրից հետո չիլիացիները երկու հաղթանակ են տարել, ընդ որում երկրորդ հաղթանակը տարել են ոչ ավել, ոչ պակաս աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականի նկատմամբ: Չիլիացիները հատուկ քաջալերող գովազդ են նկարահանել իրենց հավաքականի համար, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: