Նորոգված խաչերը տեղադրվել են Գյումրիի սբ.Ամենափրկիչ եկեղեցու գմբեթներին
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու խաչերն է օրհնում: Մինչև գմբեթների վրա տեղադրելը նորոգված խաչերը օրհնված գինով են լվանում եւ սուրբ մյուռոնով օծում: Խաչի տեղադրումից հետո եկեղեցու բարձրությունը հասավ 46 մետրի:
Հիմա Սուրբ Ամենափրկիչը Հայաստանի երկրորդ ամենաբարձր եկեղեցին է` Սուրբ Գրիգոր Լուսավորչից հետո: 4 մետրանոց խաչը մի քանի փորձությունների է ենթարկվել. խորհրդային տարիներին վանդալներն են վնասել, 1988թ-ին` երկրաշարժը: Ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը բազմաթիվ եկեղեցիներ է վերականգնել: Ամենափրկչի նորոգումը նա առանձնահատուկ աշխատանք է համարում:
Առաջիկայում եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները կսկսվեն: Բակի բարեկարգումից և Ձիթողցյանների մուտքի նորոգումից հետո Ամենափրկչի վերականգնումը կավարտվի: 19-րդ դարում կառուցված Ամենափրկչի վերականգնումը շարունակվում է արդեն 12 տարի:
Աղբյուրը ` [url=http://www.armnewstv.am/news/30050]armnewstv.am[/url]