2115 դիտում
21:09 21-06-2014
Վերապատրաստվում են կապանցի գրադարանավարները
<<Կապանի հանրային գրադարանի արդիականացման եւ համակարգչավորման>> ծրագրի շրջանակներում, Կապանի գրադարանային միավորման թվով 10 աշխատակիցներ հունիսի 16-27-ը վերապատրաստվում են Հայաստանի ամերիկյան համալսարանի գրադարանում, որպեսզի մինչ գրադարանի բացումը կատարեն առկա գրքային ֆոնդի թվայնացման աշխատանքներ: Գրադարանավարների համար երկշաբաթյա դասընթացները կազմակերպվել են <<Քաունթերփարթ ինթերնեշնլ>> -ի հայաստանյան ներկայացուցչության եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի ՀԲԸՄ Փափազյանի անվան գրադարանի կողմից: Գրադարանավարների ընտրությունը կատարվել է հարցազրույցի միջոցով, որն անցկացվել է Կապանում` ՀԱՀ գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանի մասնակցությամբ: Դասընթացների ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ <<ԿՈՀԱ>> գրադարանային ծրագրով ավտոմատացված ծառայություններ մատուցելու համար:
Նրանք կայցելեն ՀԱՀ-ի թվանշային գրադարան, որտեղ կծանոթանան թվայնացման աշխատանքներին եւ ձեռք կբերեն պրակտիկ հմտություններ գրադարանային նյութերի հետագա թվայնացման եւ պահպանման նպատակով: Կապանցի գրադարանավարները կտիրապետեն նաեւ առցանց տեղեկատվական ծառայություններ մատուցելու հմտություններին, միջգրադարանային համագործակցությանը Հայաստանի համահավաք քարտարան <<ԱԼԵՖ>>-ի միջոցով, կծանոթանան եւ հետագայում կանդամագրվեն Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին /ՀԷԳԿ/, ինչը Կապանի գրադարաններին հնարավորություն կտա օգտվելու <> միջազգային գրադարանային ասոցիացիայի գիտական բազմաբնույթ էլեկտրոնային շտեմարաններից: Դասընթանցերի ընթացքում գրադարանավարների համար կընթերցվի նաեւ <<Հեղինակային իրավունքը գրադարաններում>> թեմայով դասախոսություն:
Նմանատիպ նյութեր
1152 դիտում
14:59 08-10-2014
Կապանի գրադարանավարները անմասն չմնացին պարգևներից
1305 դիտում
16:05 25-09-2014
Վերապատրաստվում են ՀՀ բոլոր մարզերի հրդեհային տեսչության աշխատակիցները
3673 դիտում
16:25 18-10-2017
Վերապատրաստվում են ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության աշխատակիցները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1180 դիտում
14:45 08-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
436 դիտում
13:11 08-01-2025
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը