Տների բակերում գյուրզաներ են հայտնաբերվել
Հունիսի 21-ին, ժամը 16.38-ին տեղեղություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունիսի 21-ին, ժամը 14.57-ին տեղեղություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վարոյի ձոր փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Աշտարակ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: