5-10 հազար տարի հետո մեր մոլորակի մագնիսական դաշտը փոխելու է իր ուղղությունը. գիտնականներ
Swarm հետազոտական կենտրոնին պատկանող 3 արբանյակները, որոնք ուղեծիր են ուղարկվել 2013 թվականի նոյեմբերին, վերլուծել են երկիր մոլորակի մագնիսական դաշտի վերաբերյալ ստացված տվյալները, ինչից գիտնականները եկել են նախնական եզրակացության. մեր մոլորակում մագնիսական դաշտի թուլացման միտում է նկատվում:
Նախագծի ղեկավարների խոսքով՝ այս տենդենցն ավելի ուժեղ է նկատվում հատկապես մոլորակի արևմտյան գնդում: Միևնույն ժամանակ նշվում է, որ Հնդկական օվկիանոսի վրա և այլ շրջաններում նկատվում է հակառակ երևույթը: Գիտնականների կարծիքով՝ 5-10 հազար տարի հետո մոլորակի մագնիսական դաշտը փոխելու է իր ուղղությունը: Ինչպես պնդում են նրանք, նման երևույթ տեղի ունեցել 780 հազար տարի առաջ:
Նախագծի ղեկավարներից Նիլս Օլսենը նշում է, որ Swarm-ը մագնիսական դաշտի փոփոխությանը հետևելու է միայն 4 տարի: