211652_close_icon
views-count9345 դիտում article-date 14:40 21-06-2014

Քանաքեռ-ԳԵՍ են ժամանել մեծ թվով ոստիկաններ ու փրկարարներ. լճում որոնում են քաղաքացու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 21-ին, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ԱԻՆ փրկարարական ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ հայտնել են, որ Քանաքեռ-ԳԵՍ-ի ջրանցքում տղամարդու դի են տեսել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ մեծ թվով աշխատակիցներ, տեղում է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Այս պահին քաղաքացին, ով ահազանգել է ոստիկանություն և ԱԻՆ, ոստիկաններին և փրկարարներին մատնացույց է անում այն վայրը, որտեղ տեսել է դին: Այժմ ոստիկաններն ու հրշեջները որոնողական աշխատանքներ են կատարում, ինչը բավական դժվար է, քանի որ տարածքը բավական մեծ է ու հնարավոր է՝ ժամանեն նաև ջրասուզակներ: Մանրամասները՝ քիչ ուշ: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր