211652_close_icon
views-count11254 դիտում article-date 01:22 21-06-2014

Արարատի մարզում վարորդը Mercedes-ով բախվել է գազատար խողովակին. մեքենան ամբողջովին այրվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Mercedes E 280 մակնիշի 31 TT 011 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Արևշատ գյուղում նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին տեղադրված գազախողովակին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով խողովակից սկսել է ուժեղ գազի արտահոսք և կրակ: Ավտոմեքենան ամբողջովին այրվել է: Դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատը 2 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Գազախողովակի պայթյունի հետևանքով հսկայական երկաթե խողովակը պատռվել էր, իսկ հարևանությամբ մի քանի տների ապակիներ վնասվել: Քիչ առաջ վթարի վայրում քննչական աշխատանքները կատարող Արտաշատի քննչական բաժանմունքի քննիչին, Արտաշատի հիվանդանոցից հայտնեցին, որ տարբեր աստիճանի այրվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Արևշատ գյուղի բնակիչներ 21-ամյա Նորիկ Ավագյանն ու 20-ամյա Արմեն Վարդանյանը: Վթարի վայրում հավաքված մի քանի գյուղացիներ ֆոտոլրագրողին ասում էին, որ մեքենան վարել Ն. Ավագյանը, ով մեկ այլ ավտոմեքենայի հետ «գոնկա» էին կպնում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է, թե վիրավորներից ով է եղել վարորդը: Գյուղացիները ասում էին նաև, որ գազի խողովակի վթարի պատճառով նշված գյուղում գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր