100840 դիտում
10:22 10-01-2021
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վերջինս էլ բախվել է միջին ճնշման գազատար խողովակին. վարորդների դիերը դուրս են բերել փրկարարները. կան վիրավորներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Վանաշեն գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Վեդի քաղաքի բնակիչ, 29-ամյա Սևակ Սահակյանի վարած Opel Astra մակնիշի և Սուրենավան գյուղի բնակիչ, 41-ամյա Վրեժ Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել միջին ճնշման գազատար խողովակին, ինչի հետևանքով էլ սկսվել է գազի արտահոսք:
Վթարի հետևանքով 2 վարորդները տեղում մահացել են, իսկ Opel-ի ուղևորներ, Վեդի քաղաքի բնակիչներ, 31-ամյա Նորիկ Սարոյանն ու 22-ամյա Դավիթ Սարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենաներից դուրս են բերել դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի և դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գապրոմ Արմենիա» ընկերության Արարատի մարզային վարչության ծառայողները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը և մինչև լուսաբաց կատարել են անհրաժեշտ աշխատանքներ վթարված գազախողովակը նորոգելու ուղղությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատաասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Վահե Լաչինյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Պողոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Պողոսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը:
[b]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել:[/b]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2026 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)