211652_close_icon
views-count16502 դիտում article-date 10:39 20-06-2014

Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի տարածքում. BMW-ն հայտնվել է ժայռաբեկորների վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում Լոռու մարզի Գոգավան գյուղի բնակիչ, 22-ամյա Էդգար Մինասյանը, վարելով BMW մակնիշի 20 ՏՏ 043 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում դեպի Գյումրի ընթանալիս Ջաջուռ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլորվելով՝ հայտնվել ժայռաբեկորների վրա: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Է. Մինասյանը մահացել է, իսկ ուղևորներ՝ Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակչուհի, 46-ամյա Մարինե Սեխլեյանը և Լոռու մարզի Գոգավան գյուղի բնակիչ, 26-ամյա Արման Տիգրանյանը մարմնական վնասվածքնրով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և Շիրակի մարզի Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրից ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանն ու հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանը ուղեկցել են բժիշկներին, որպեսզի կարողանան վիրավորներին շտապ հիվանդանոց հասցնել: Վթարի վայր է ժամանել նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Ախուրյանի ոստիկանապետ Գևորգ Թադևոսյանի գլխավորությամբ: Այս պահին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ վթարի վայրից քարշակի օգնությամբ և մեծ դժվարությամբ մեքենան դուրս են բերում ձորից, որպեսզի տեղափոխեն ոստիկանության Ախուրյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում քննիչ Արթուր Մինասյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական և ավտոտեխնիկական: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր