211652_close_icon
views-count13682 դիտում article-date 22:46 19-06-2014

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզի «Գողթ» ռեստորանային համալիրի մոտ. մահացածին ձորից դուրս են բերել բժիշկներն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Opel Astra մակնիշի 34 ՕA 765 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գեղարդ ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում «Գողթ» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր կողաշրջվելով հայտնվել ձորում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է: Այս պահին վաթրի վայր են ժամանել ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանտարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Աբովյանի շտապօգնության բրիգադը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վթարի վայրում հայտնաբերվել է 42-ամյա Մանվել Երանոսյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական և իր անվամբ նշված ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը: Տեղում օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացածը Խարբերդի բնակիչ 47-ամյա Մանվել Գալստյանն էր: Մինչ կժամանեին Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատը, Աբովյանի շտապօգնության բրիգադները, քաղաքացիների օգնությամբ, դին մեծ դժվարությամբ դուրս բերին ձորից: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզելու է՝ վարորդը մահացա՞ծն է եղել, թե՞ նշված ավտոմեքենայի սեփականատերը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր