Երևանում բախվել են ԵՊՀ-ի ուսանողի և ՊՆ սպառազինության վարչության աշխատակցի մեքենաները. կան վիրավորներ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Բալաբեգ Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 18-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 18:20-ի սահմաններում Գյուրջյան փողոցի 10 շենքի դիմաց բախվել են Դավիթ Մալյան փողոցի բնակիչ 21-ամյա Մարգար Մարգարյանի վարած Opel Astra մակնիշի 33 TՏ 210 համարանիշի և Աճառյան փողոցի բնակիչ 36-ամյա Գրիգորի Օհանյանի վարած Volkswagen մակնիշի 22 ՕԼ 536 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր Երևանի բնակիչ 50-ամյա Աիդա Չիլինգարյանը և Opel-ի վարորդ Մ.Մարգարյանն ու նրա ուղևոր Արմավիր քաղաքի բնակիչ 21-ամյա Հարություն Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով Opel-ի վարորդ Մ. Մարգարյանը սովորում է Երևանի պետական համալսարանում, իսկ Volkswagen-ի վարորդ Գ. Օհանյանն աշխատում է ՀՀ ՊՆ զինված ուժերի սպառազինության վարչության ավտոմոբիլային ծառայությունում, կոչումով մայոր է , իսկ նրա ուղևորուհի Ա. Չիլինգարյանը՝ նույն վարչությունում, որպես տեխնիկական օպերատոր:


