Լյուքսեմբուրգում միասեռ ամուսնություններն օրինականացվել են
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատն ընդունել է օրինագիծ, որի շնորհիվ միասեռ զույգերը կարող են միություն կնքել։ Այս մասին գրում է The Independent֊ը։
Օրինագծին կողմ է քվեարկել 56 պատգամավոր, դեմ՝ միայն 4-ը։
Նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2015 թվականի սկզբին։