Շոտլանդիայում միասեռ ամուսնություններն օրինականացրվել են
Չորեքշաբթի օրը Շոտլանդիայի խորհրդարանը միասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրենք է ընդունել: Նրանց առաջին հարսանիքները կարող են գրանցվել 2014-ի հոկտեմբերին, հայտնում է BBC-ն:
Սույն օրենքին կողմ են քվեարկել 105 պատգամավոր, դեմ` 18: Շոտլանդական կառավարությունն ողջունել է որոշումը, բայց օրենքի դեմ իրենց բողոքն են արտահայտել Շոտլանդիայի երկու խոշոր եկեղեցիները:
Այժմ միասեռ ամուսնություններն օրինականացված են Անգլիայում և Ուելսում: Մեծ Բրիտանիայի միակ տարածքը, որը չի ճանաչում նման ամուսնությունները, դա Հյուսիսային Իռլանդիան է: