Ամերիկյան 50 նահանգներում օրինականացվել են միասեռ ամուսնությունները
Սպիտակ տունը գունավորվել է ծիածանի երանգներով: Ամերիկյան վարչակազմը ողջունել է միասեռ ամուսնությունները բոլոր 50 նահանգներում օրինականացնելու Գերագույն դատարանի որոշումը:
Բարաք Օբաման որոշումն անվանել է պատմական` ավելացնելով, որ Միացյալ Նահանգները մի քայլ ընդառաջ է գնացել հավասարությանն ու հանդուրժողականությանը:
Պետքարտուղար Ջոն Քերին իր հերթին հայտարարել է, որ երկրի իշխանություններն ամեն ինչ կանեն միասեռ ամուսնություններն այլ պետություններում օրինականացնելու համար: