211652_close_icon
views-count1093 դիտում article-date 11:01 19-06-2014

Հայաստանում պետության համար աշխատելը բացարձակապես հարգի չէ․ Առավոտ

«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ «Նկատած կլինեք՝ ամերիկյան մարտաֆիլմերում կինոնկարի մոտավորապես կեսին հերոսներից մեկը, որին մենք՝ միամիտներս, բացասական կերպար էինք համարում, «բացահայտվում է»՝ ասելով. «Ես աշխատում եմ ԱՄՆ կառավարության համար»: Հատուկ գործակալ է կամ դրա նման մի բան: Կառավարության համար աշխատելու հանգամանքը շեշտվում է առանձին հպարտությամբ, և այստեղ, անշուշտ, կա նաև քարոզչության տարր՝ հերոսն այսպիսով շեշտում է, որ իզուր չի ստանում հարկատուների փողերը: Հայաստանում պետության համար աշխատելը բացարձակապես հարգի չէ [բարեբախտաբար, բացառություն է բանակում ծառայելը]: Պետական հիմնարկում աշխատողն ընկալվում է կամ որպես գող, կաշառակեր և ավազակ, կամ որպես խեղճուկրակ մարդ, որը ոչ միայն ստիպված է ապրել իր, մեղմ ասած, ոչ շքեղ աշխատավարձով, այլև ենթարկվել զանազան ճնշումների: Մասնավորապես, դպրոցների մանկավարժներից շատերը ստիպված են մասնակցել ընտրակեղծիքներին: Ակնհայտ է, որ, օրինակ, նախարարություններում աշխատող մարդկանցից ոչ բոլորն են հանցագործ: Նրանք, ովքեր ունեն համապատասխան լծակներ, կաշառքներ և «ատկատներ» են վերցնում, բիզնեսների մեջ են խցկվում և այլն, բայց մնացածը՝ հարյուրավոր մարդիկ, դրա հնարավորությունը չունեն կամ գուցե չեն գողանում՝ սկզբունքային նկատառումներից ելնելով»։ Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր