211652_close_icon
views-count1069 դիտում article-date 14:27 12-12-2020

Հայազգի բժիշկը պատրաստակամություն է հայտնել կազմակերպելու Ֆրանսիայից բժշկական օգնություն տրամադրելու ծրագիրը

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին և «Merieux» հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին: Ողջունելով հյուրերին` Արարատ Օհանջանյանն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր այն միջազգային կազմակերպություններին ու անհատներին պատերազմական օրերին Արցախի առողջապահական ոլորտին ցուցաբերած օժանդակության համար: Գևորգ Կեփենեկյանը ներկայացրել է Արցախի որոշ հիվանդանոցներ այցելելու և առկա խնդիրները գույքագրելու նպատակները: Հայազգի բժիշկը պատրաստակամություն է հայտնել Ֆրանսիա վերադարձից հետո կազմակերպելու բժշկական օգնություն տրամադրելու ծրագիրը, որը ենթադրում է հիվանդների առողջության ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական աջակցության ցուցաբերում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմական գործողություններից տուժած բժշկական հաստատությունների վերականգնմանը, վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժօգնության կազմակերպմանը, բուժսարքավորումների ձեռք բերմանն ու բուժանձնակազմի վերապատրաստմանը վերաբերող հարցեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի...

Posted by Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն/MOH of Artsakh Rep. on 2020 թ. դեկտեմբերի 12, շաբաթ

Նմանատիպ նյութեր