211652_close_icon
views-count1626 դիտում article-date 10:45 18-06-2014

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալները բավականին հարուստ մարդիկ են․ Ժողովուրդ

«ժողովուրդ» թերթը գրում է․ «Պարզվում է՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալները բավականին հարուստ մարդիկ են: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը դեռ նախորդ տարի հայտարարագրել է 26 մլն դրամ և 42.5 հազար ԱՄՆ դոլար, ու սա այն դեպքում, երբ նա ստանում է տարեկան մոտ 3.8 մլն դրամ աշխատավարձ: Նախարարի մյուս տեղակալը՝ Արսեն Մկրտչյանն, ավելի մեծ ունեցվածք ունի՝ երկու սեփական տուն, հասարակական նշանակության մեկ շինություն, Լեքսուս RX330 մակնիշի մեքենա: Իսկ հաշվեհամարին Մկրտչյանն ունի 2 մլն դրամ և 18 հազար դոլար: Նախարարի տեղակալ Արման Թաթոյանը ևս հայտարարագրել է նույն Լեքսուս մեքենայից, ինչ Մկրտչյանը»։ Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր