211652_close_icon
views-count1480 դիտում article-date 09:45 18-06-2014

Սոցիալական ծառայության 12 աշխատակիցները «կրակն» են ընկել Վազգեն Խաչիկյանի ձեռքը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Վազգեն Խաչիկյանի գործով անցնող սոցիալական ծառայության 12 աշխատակիցները «կրակն» են ընկել Խաչիկյանի ձեռքը: Ի տարբերություն Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի, ձերբակալված մյուս անձինք, մեր տեղեկություններով, պատրաստ են պետությանը հասցված իրենց բաժին վնասը փոխհատուցել, սակայն Խաչիկյանը համառում է՝ հրաժարվելով իր բաժինը վճարել, և այդ պատճառով նրանք շարունակում են անազատության մեջ մնալ: Այս մարդկանց հարազատները հուսահատությունից դրդված դիմել են թերթի խմբագրություն: Նրանք մեզ պատմեցին, որ արդեն երկու տարի կալանավորված Վազգեն Խաչիկյանը չի ընդունում, որ նման յուրացում է կատարել, ու մտադիր չէ վերականգնել պետությանը պատճառված վնասը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր