2665 դիտում
08:53 18-06-2014
Գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը կրկին անասուն է պահում․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդը»-ը Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանից հետաքրքրվեց, թե ինչպես է հոգում իր կեցության հարցը սույն թվականի մարտի 8-ին Ադրբեջանում գերի ընկած և մոտ մեկ ամիս գերության մեջ անցկացրած, նույն գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը: Կ. Չոբանյանի փոխանցմամբ՝ ներկայում Արսեն Խոջոյանն ու նրա հայրը Սևանի տարածաշրջանում ուրիշների անասուններն են պահում:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը գերի էր ընկնել հենց անասուններ պահելու ժամանակ՝ հանդում մոլորվելու պատճառով:
Փաստորեն գերի ընկած երիտասարդը, ով հաստատ հոգեկան ու ֆիզիկական տառապանքների է ենթարկվել Ադրբեջանում, կրկին, սոցիալական ծանր պայմաններից ելնելով զբաղվում է այն աշխատանքով, որն իրեն տարավ թշնամու դուռը: Իսկ պետության պոզիտիվ պարտականությունը, այն է՝ օգնել իր տուժած քաղաքացուն, ըստ գյուղապետի, սահմանափակվում է միայն երիտասարդին բժշկական հետազոտության ենթարկելով։
Չնայած, հանուն արդարության պետք է նշել, որ Տավուշի ներկայիս մարզպետ, մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Հովիկ Աբովյանն օգնել է սոցիալական ծանր վիճակում գտնվող Խոջոյանների ընտանիքին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4969 դիտում
21:22 20-05-2014
Մահացել է գերությունից խոշտանգված վիճակում վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը
Այս բաժնից
1828 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2011 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»