1681 դիտում
10:44 17-06-2014
Պուտինը Սերժ Սարգսյանին մեղադրելու հիմքեր չունի. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսիի 29-ի Աստանայի գագաթաժողովում Հայաստանին տրված մեկամսյա ժամկետը արդեն կիսվել է, մինչդեռ հայտնի չէ, թե ինչ ընթացքում են այն խնդիրները, որոնց համար էլ ժամկետը տրվել է։
Ժամկետը տրվել էր Հայաստանի սահմանների, ավելի ստույգ՝ Հայաստանի եւ Արցախի սահմանների խնդիրը լուծելու համար։ Անցել է արդեն կեսը, սակայն դատելով իրադարձությունների զարգացումից՝ ոչինչ տեղի չի ունենում։ Այսինքն՝ առայժմ միայն հայտարարվում է, որ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ անցակետ չի կարող լինել։ Սա Երեւանն է հայտարարում։ Մյուսները լռում են։ Այսինքն՝ պարզ չէ՝ Հայաստանին պատրա՞ստ են ընդունել նման պնդումով, թե ոչ։ Տրամաբանությունը հուշում է, որ ընդունել չեն կարող, եթե Նազարբաեւը հայտարարում է, որ Ալիեւին չպետք է նեղացնեն։ Հայաստանը ցույց է տվել, որ եթե չընդունեն, ինքն այդքան էլ չի նեղանա։ Այստեղ պատասխանատվությունն ընկնում է Ռուսաստանի վրա։ Այսինքն ոչ թե Հայաստանն է հրաժարվում անդամակցելուց, այլ Ռուսաստանը չի կարողանում Հայաստանի համար «անցավ» անդամակցում ապահովել։ Եվ ուրեմն՝ Պուտինին դժվար կլինի մեղադրել Սերժ Սարգսյանին, որ Հայաստանը չի անդամակցում։ Ուրեմն՝ պետք է Ադրբեջանին համոզել, որ իր պահանջը հանի։ Երեւի Բաքվում Սերգեյ Լավրովը կփորձի այդ մասին խոսել Ալիեւի հետ, տեսնել, թե Ադրբեջանն ինչ պայմանով կհանի այդ պահանջը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3103 դիտում
18:27 28-02-2021
Էդմոն Մարուքյան. Հիմա էլ ոմանք հայտարարում են, որ Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հիմքեր ունեն
5750 դիտում
15:59 30-06-2015
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»