211652_close_icon
views-count6952 դիտում article-date 00:32 17-06-2014

Ավտովթար՝ Արարատի մարզում. վարորդներին, այդ թվում վիրավոր, ավտոմեքենաներից դուրս են բերել Արարատի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 15-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 22:20-ի սահմաններում, Ոսկետափ-Արարատ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Եղեգնավան գյուղի բնակիչ 30-ամյա Վահան Համբարձումյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի 26 ՏՍ 696 համարանիշի և Արարատ քաղաքի բնակիչ 21-ամյա Արամ Այվազյանի վարած Լադա Պրիորա մակնիշի 71 TD 071 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդ Վ. Համբարձումյանը, Արարատի հրշեջ փրկարարների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, փրկարարները կանչով չեն ժամանել դեպքի վայր, այլ պատահական անցնելիս են եղել, ու երբ նկատել են վթարը, անմիջապես ձեռնամուխ են եղել փրկարարական աշխատանքների: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախնական գնահատմամբ, ՎԱԶ 2106 մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 700.000 դրամ, իսկ Լադա Պրիորայինը՝ 800.000, որոնք կփոխհատուցվեին ԿԱՍԿՈ ապահովագրություն ունենալու դեպքում. [url=http://reso.am/arm/152/free.html]Ձե՛ռք բեր ԿԱՍԿՈ. Վճարի՛ր մաս-մաս[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր