211652_close_icon
views-count3088 դիտում article-date 22:15 16-06-2014

Բողոքի ցույց Բաքվում` ընդդեմ հայ պատգամավորների. տեսանյութ

Բաքվում Հայաստանի ԱԺ պատգամավորները մասնակցում են ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարին: Միջոցառումն անցնում է լարված մթնոլորտում: Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հայ պատվիրակների ներկայությամբ պահանջել է Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղը: Պատգամավոր Կորյուն Նահապետյանը պահանջել է Ղարաբաղը ճանաչել բանակցության կողմ: Հայ պատգամավորի պահանջին հակադարձել է Ադրբեջանի Միլի մեջլիսի անդամ Սիյավուշ Նովրուզովը` հայտարարելով, որ Հայաստանն օկուպացրել է ադրբեջանական տարածքները: Պատգամավոր Թևան Պողոսյանը և քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարել են, որ «օկուպացիա» տերմինն ընդհանրապես անընդունելի է: Ադրբեջանցիները փորձել են շփոթություն առաջացնել` մեջբերելով ՄԱԿ-ի 4 բանաձևերը, որոնք ժամանակին կոչ էին անում դադարեցնել պատերազմը: Ադրբեջանն ամեն անգամ դրանք խախտում էր, պատերազմը վերսկսվում էր, Բաքուն` պարտվում: Թևան Պողոսյանը նաև բարձրացրել է սաֆարովյան գործարքի հարցը, նշել, որ Ադրբեջանը երկիր է, որտեղ կացնով մարդ սպանածը հերոս է համարվում: Բայց սկանդալը սկսվել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի ելույթից հետո, Մինսկի խմբի նախկին համանախագահը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական լուծման հնարավորությունը պետք է նվազեցնել: Հայկական պատվիրակությունը ողջունել է Բրայզայի ելույթը, Կորյուն Նահապետյանն Ադրբեջանին կոչ է արել շփման գծից հեռացնել նշանառուներին: Սա դուր չի եկել ադրբեջանցիներին, որոնք քննադատել են Բրայզային` հրապարակավ տարակուսանք հայտնելով, թե ինչպես է Բրայզան դեմ պատերազմին, եթե հայերը ժամանակին դեմ էին նրա դեսպան նշանակվելուն միայն այն պատճառով, որ կինը թուրք է: Հայ պատվիրակներին ահաբեկելու նպատակով Ադրբեջանի նախագահին սատարող Ղարաբաղի ազատագրման ազգայնական կազմակերպությունը բողոքի ցույց է անցկացրել ընդդեմ հայ պատգամավորների: ՆԱՏՕ-ի սեմինարի ընթացքում մասնակիցներին է դիմել հայտնի իրավապաշպան Լեյլա Յունուսը, որին մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսելու համար: Նա մասնակիցներին բաժանել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին տեղեկություններ: ՆԱՏՕ-ի սեմինարը կավարտվի հունիսի 18-ին: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29694]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր