Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել
Ադրբեջանի, այսպես կոչված, «Ղարաբաղի ազատագրման» կազմակերպությունն այսօր բողոքի ցույց է անցկացրել Բաքվում գտնվող ԵԱՀԿ գրասենյակի մոտ:
Տեղեկությունների համաձայն, ակցիայի մասնակիցները բողոքել են ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարած «անարդյունավետ» աշխատանքի դեմ:
Ակցիային մասնակցել է ընդամենը 20 մարդ, իսկ ոստիկանությունն արագորեն ցրել է նրանց: