ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն հանդիպել են և համաձայնության եկել
ՕԵԿ-ի նախաձեռնությամբ Ազգային ժողովում այսօր` հունիսի 16-ին, հանդիպում է տեղի ունեցել ՕԵԿ եւ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների միջեւ: ՕԵԿ-ը Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հետ կապված առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕԵԿ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ ավելացնելով, որ նպատակը ընտրական օրենսգրքի խորքային բարեփոխումներն ու դրանց քննարկումն է:
«100 տոկոս համամասնականը մեզ համար սկզբունքային հարց է: ՀՀԿ-ն դեմ չէ աշխատանքային խումբ ստեղծելուն: Մենք հանդիպել ենք ոչ միայն ՀՀԿ-ի հետ: Մինչ այդ հանդիպում է եղել խորհրդարանական եւ արտախորհրդարանական մյուս ուժերի, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների միջեւ եւ նրանք եւս սկզբունքորեն դեմ չեն»,- ասաց պատգամավորը եւ ավելացրեց, որ մյուս ուժերն էլ առաջիկայում կհայտնեն իրենց կարծիքը: