211652_close_icon
views-count1972 դիտում article-date 20:33 16-06-2014

Հասցրեք բարի գործ անել…տեսանյութ

[url=http://biglemon.am/hy/blagotvoritelnaya-akciya-uspey-pomoch-baregorcakan-hascru-ognel-tvori-dobro-bari-gorc]Biglemon.am[/url] կայքը կազմակերպում է «Հասցրու օգնել» բարեգործական ակցիան, որը կանցկացվի հունիսի 16-30-ը: Ակցիայի շրջանակում յուրաքանչյուրը կարող է գումար հանգանակել`սկսած 300 դրամից: Նվիրաբերված ամբողջ հասույթը կտրամադրվի հիվանդ երեխաների բուժմանը: Ինչպես նշում են ակցիայի կազմակերպիչները, Biglemon.am-ի և «Քեզ Հետ» հ/կ-ի ակցիան կոմերցիոն նախագիծ չէ: Այն իր բոլոր հովանավորների հետ ձեռնարկված բարեգործական հիմունքներով ծրագիր է, որի նպատակն է ինչ-որ չափով նպաստել այս երեխաների ապագայի կերտմանը: -Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան փրկված երեխայի ժպիտը: Մենք փնտրում ենք բարի սրտեր, որպեսզի հասցնենք օգնել այս փոքրիկներին,- մեզ հետ զրույցում ասաց Biglemon.am-ի փոխտնօրեն Օքսանա Լոբախինան: Իսկ «ՔեզՀետ» հ/կ տնօրեն Վարդուհի Ադամյանը հավելեց. - Այս ակցիայի շրջանակներում կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն և չեն ափսոսի տրամադրել իրենց գումարը, մեզ հետ միասին օգնել գումար հավաքել երեխաների թանկարժեք բուժման ծախսերը գոնե ինչ-որ չափով թեթևացնելու համար: Այս պահին կյանքի և մահու կռիվ են տալիս 2 երեխա՝ Էրիկ Հայրապետյանը (10 տարեկան) և Վաղարշակ Հակոբյանը (7 տարեկան): Էրիկ Հայրապետյանի մոտ առկա է է գլխուղեղի վնասվածք և նա մշտապես գտնվում է բժիշկների հսկողության տակ: Հիվանդությունը մեծապես խոչընդոտում է երեխայի բնականոն ապրելակերպին: Ըստ Առողջապահության նախարարության և Արաբկիր բժշկական համալիրի բժշիկների ներկայացրած փաստաթղթի՝ Հայաստանում բուժական պրոցես իրականացնել հնարավոր չէ, հիվանդության բուժումն ու վիրահատությունը պետք է իրականացվի արտերկրում: Վաղարշակ Հակոբյանի մոտ առկա է զարգացման ընդհանուր պերվազիվ խանգարում՝ աուտիզմ: Երեխային հարկավոր է տարեկան նվազագույնը երեք անգամ մեկամսյա ժամանակահատվածով պարապմունք հոգեբանի և լոգոպեդի հետ: Երեխան չի խոսում: Էրիկ Հայրապետյան, մայրը՝ Կարինե Հայրապետյան հեռ. 055 906019, 010 35 72 37, 098 539696, հասցե՝ ք.Երևան, Բաշինջաղյան163 շենք, բն. 44 Յունիբանկ ՓԲԸ 24100278629100 AMD 24100278629101 USD 24100278629102 EUR ստացողը՝ մայրը՝ Կարինե Հայրապետյան Էլ. փոստ՝ [email protected] Հակոբյան Վաղարշակ, Մայրը՝ Ելիզավետա Հակոբյան հեռ. 010 568888, 091 425794, 093 424153, հասցե՝ ք. Երևան, Թումանյան 13, բն.35 Հայէկոնոմբանկ 163005146614 AMD ստացողը՝ մայրը՝ Ելիզավետա Հակոբյան Էլ. փոստ՝ [email protected] Ակցիայի հղումը՝ [url=http://biglemon.am/hy/blagotvoritelnaya-akciya-uspey-pomoch-baregorcakan-hascru-ognel-tvori-dobro-bari-gorc]այստեղ[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր