211652_close_icon
views-count9754 դիտում article-date 15:52 16-06-2014

Մանվել Գրիգորյանի համար Կիսելյովն «ախմախ» է

Կիսելյովն ախմախ ա, որ մեր երկրի մեջ իրեն թույլ է տալիս նման հայտարարություններ անել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենատ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: «Նա իր անձնական կարծիքն է հայտնել, բայց անձնական կարծիքը հայտնելուց առաջ պետք է մտածեր, քանի որ ռուս ժողովուրդը այդպես չի մտածում: Չի էլ կարա մտածի, իհարկե: Ավելին, ոչ միայն ռուս ժողովուրդը, այլև ցանկացած անձ չի կարող մտածել, որ ինքը մեզնից բարձր է: Այո, կարող է՝ մեծ են չափսերով, քաշով, բայց չի նշանակում, որ մեզնից բարձր են: Եթե մեզ չեն գնահատում, որպես ժողովուրդ, ազգ, ուրեմն՝ մենք ոչ ոքի չենք գնահատում»,- ասաց Մ. Գրիգորյանը: Միաժամանակ ավելացրեց, որ նման հայտարարությունները պետք չէ բանի տեղ դնել, այլ պետք է նայել առաջ: «Վերեւն՝ Աստված, ներքեւում՝ ծնողները: Մեր անկախությունն ու պետականությունն էլ մեր դիմաց է: Ինքներս մեզ վստահելով՝ գնանք առաջ, թե չէ, որ ընկնենք առաջ՝ սա ինչ խոսեց, նա ինչ խոսեց, ոչնչի չենք հասնի: Է՜, դրանք ուզում են, մենք էլ չենք տա: Սաղ կյանքները թուրքերը շատ բան են ուզել, բայց ստացե՞լ են: Մի պուճուր մենք պետք է համբերենք, եւ ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Մի քանի հարյուր տարիների անկախություն ունեցող պետություններն այսօր չեն կարողանում իրենց մեզ նման պահել: Այնպես որ մեր 22 տարվա անկախություն ունեցող պետությունն այսօր քիչ բանի չի հասել ու դեռ ավելիին է հասնելու: Համոզված եմ: Սպասեք եւ կտեսնենք»,- նշեց Մանվել Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր