86173 դիտում
13:32 04-10-2016
Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է աշխատատեղեր ստեղծելով կանխել արտագաղթը, ՊԵԿ-ի նախագահի տեղակալը մի գիշերում մի «ախմախ» օրենքով արտագաղթի ճանապարհ է բացում
Անցյալ շաբաթ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց հարկային օրենսգիրքը։ Նոր օրենքով փոփոխությունների է ենթարկվում վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի պետական տուրքի դրույքաչափը։ Գործող 100 մլն դրամ պետական տարեկան տուրքը նախատեսվում է ավելացնել մի քանի անգամ՝ դառնալով 500 մլն դրամ։
Երբ նորընտիր վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովի բակում լրագրողների մոտ արդարանում էր, թե ինքը կախարդական փայտիկ չունի, որ բոլոր խնդիրներն ու պրոբլեմները լուծի, հանրությունը հասկացավ վարչապետին ու սկսեց հավատալ, որ նա «խաղեր տվող չի»։ Մինչդեռ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը կարողացել է առանց կախարդական փայտիկի 1 գիշերվա մեջ Ազգային ժողովի վզին փաթաթել այնպիսի խայտառակ հարկային օրենսգիրք, որի պատճառով բազմաթիվ ընտանիքներ՝ մոտ 1500, մնալու են առանց աշխատատեղեր՝ իրենց բոլոր վատ հետևանքով։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մեծ թվով աշխատակիցներ, ովքեր այս պահին ձեռնպահ են մնում հարկային օրենսգրքի դեմ բողոքի ակցիաներ անցկացնելուց, ասում էին. «Դիմում ենք վարչապետին ու պատկան մարմիններին, որպեսզի չեղարկվի Վ. Միրումյանի կողմից ներկայացված, ապա ԱԺ-ի կողմից ընդունված վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղերի պետական տուրքի բարձրացման դրույքը»։
Ֆոտոլրագրողի հարցին, թե՝ այս դեպքում ինչո՞ւ դուրս չեք գալիս փողոց՝ բարձրաձայնելու, քանի որ գիտենք՝ հանրապետությունում շատ հարցեր լուծվել են փողոցում բողոքի ակցիաներ անցկացնելու շնորհիվ, մարդիկ ասում էին. «Մենք հավատում ենք վարչապետին ու հետևելով նրա քայլերին, որոնք նա ձեռնարկում է Հայաստանում տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, դրա համար էլ վստահ ենք, որ Կ. Կարապետյանը թույլ չի տա՝ ինչ-որ անձինք նեղ անձնական շահերից դրդված՝ հիմա էլ արհեստական մենաշնորհ ձևավորելու միջոցով այդ ողջ ոլորտը կենտրոնացնեն 1 ընկերության ձեռքում»։ Իսկ որ ընկերության մասին է խոսքը, նրանք ասում էին, որ վարչապետի համար 1 րոպեն բավական է, որպեսզի ճշտի։
Նմանատիպ նյութեր
1922 դիտում
11:18 23-02-2017
Արտագաղթը հնարավոր չէ կանխել 5 տարին մեկ կարիքավորներին փող բաժանելով. «Առավոտ»
13581 դիտում
10:32 28-10-2017
Կարեն Կարապետյանը օրենքով չի կարող վարչապետ լինել. «Ժամանակ»