211652_close_icon
views-count1660 դիտում article-date 20:22 15-06-2014

«Պինգվին»-ն ընդդեմ Գյումրիի. քաղաքապետարանը տանո՞ւլ է տալիս. տեսանյութ

«Պինգվին» ընկերությունը պահանջում է, որ Շահումյան-Մայակովսկի խաչմերուկում աշխատող առեւտրականներն ազատեն տարածքը: Փոխտնօրենն ասում է, որ 1988թ-ից մինչև 2000թ-ը քաղաքապետարանից վարձակալել է տարածքը, իսկ 2008թ-ին սեփականաշնորհել է այն: Առևտրականները չեն պատրաստվում թողնել իրենց աշխատավայրը, ասում են` օրենք չեն խախտում. 2005 թ-ին 20 տարի ժամանակով վարձալության պայմանագիր են կնքել քաղաքապետարանի հետ: Գյումրիի քաղաքապետարանը դատի է տվել «Պինգվին» ընկերությանը` պահանջելով վճարել 7 մլն դրամի հասնող հողի հարկի պարտքը: «Պինգվին» ընկերությունն էլ իր հերթին է դատի տվել Գյումրիի քաղաքապետարանին, որպեսզի 25 տարվա վարձակալության պայմանագրերը չեղյալ հայտարարվեն: Մանրավաճառները Գյումրիի քաղաքապետի աջակցությունն են ակնկալում: Նրանց խոսքով` «Պինգվին»-ն ընդդեմ քաղաքապետարանի դատական պրոցեսը խախտումներով է ընթանում, մտավախություն ունեն, որ դատարանը չեղյալ կհամարի իրենց վարձակալության պայմանագրերը: Մինչև դատարանի որոշումը, մանրավաճառները կշարունակեն աշխատել նույն վայրում: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29646]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր