211652_close_icon
views-count15297 դիտում article-date 21:44 14-06-2014

Ողբերգական ավտովթար՝ հայ-թուրքական սահմանին տեղակայված թիվ 3 ուղեկալում. ՌԴ դեսպանատան աշխատակիցը մահացել է, կինը հիվանդանոցում է

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Հայաստան-Թուրքիա սահմանի թիվ 3 ուղեկալում: ՌԴ քաղաքացի Սերգեյ Իշենկոն նշված ուղեկալում իր կողմից վարած Toyota Landcruiser մակնիշի 04 D 047 AM համարանիշի ավտոմեքենայով մի քանի պտույտ շրջվելով՝ վթարի է ենթարկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Իշենկոն տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը՝ ՌԴ քաղաքացի, 56-ամյա Մարինա Իշենկոն, տեղափոխվել է հիվանդանոց: Ուղեկալ է ժամանել ԱԻՆ փրկարարական ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր վիրավորին դուրս են բերել ավտոմեքենայից և առաջին անհրաժեշտ օգնությունն են ցուցաբերում, մինչև ուղեկալին կմոտենա շտապօգնության բրիգադը: Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի փաստով զբաղվելու են ՌԴ իրավապահները, քանի որ նշված տարածքը համարվում է անվտանգության գոտի և գտնվում է ՌԴ սահմանապահ զորքերի հսկողության տակ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավոր ուղևորը ամուսիններ են:

Նմանատիպ նյութեր