Թունավորումով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց
Հունիսի 14-ին, ժամը 00.06-ին տեղեկություն է ստացվել, որ հունիսի 13-ին, ժամը 23.26-ին թունավորման նախանշաններով «Արմենիա» ԲԿ է հոսպիտալացվել Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 18ա շենքի բնակիչ՝ 1974 թ. ծնված Ս. Շ.-ը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: