Երևանում նոր՝ 77 համարի երթուղի է գործում․ ՀԺ
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած Երևանի երթուղային ցանցով նախատեսված է միկրոավտուբուսային 76 երթուղի, այսօր գործում է նաև 77-րդը: Քաղաքապետարանից պարզաբանում են, որ 77 համարի երթուղին ավելացվել է քաղաքապետի համապատասխան որոշմամբ:
«Սա առնվազն տարօրինակ է շարունակ հնչող այն պնդումների ֆոնին, թե երթուղայիների սպասարկումը 100 դրամ ուղեվարձի պայմաններում շահութաբեր չէ: Փաստորեն, բացվել է նորը, որն արդեն ունի նաև սպասարկող՝ «Էս Թի Տրանս մոբիլ» ՍՊԸ-ն: Սա նույն այն ընկերությունն է, որին շուրջ 2 տարի առաջ դատի էր տվել վարորդ Հայկ Գասպարյանը՝ պահանջելով իր մի քանի տարվա չվճարված աշխատավարձը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։