211652_close_icon
views-count968 դիտում article-date 18:05 12-06-2014

Պատրաստ եմ 99,9 տոկոսով. Ռոնալդու

Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգծել է, որ նա պատրաստ է 2014 թվականի աշխարհի առաջնությանը, որը մեկնարկելու է այսօր` հունիսի 12-ին: «Ոսկե գնդակի» դափնեկիրը լիովին ապաքինվել է մկանային վնասվածքից և 65 րոպե մասնակցել է իր թիմի վերջին ընկերական խաղին, որի շրջանակում Պորտուգալիան 6:1 հաշվով հաղթանակ տարավ Իռլանդիայի նկատմամբ «Ես աշխարհի առաջնությանը պատրաստ եմ 99,9 տոկոսով»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է A Bola պարբերականը: Հիշեցնենմք, որ Պորտուգալիան ԱԱ-2014-ում իր առաջին հանդիպումը կանցկացնի Գերմանիայի հետ` հունիսի 16-ին:

Նմանատիպ նյութեր