Ես պատրաստ եմ օգնել Պորտուգալիայի հավաքականին. Ռոնալդու
Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ կկարողանա մասնակցել ԱԱ-2014-ի շրջանակում Գերմանիայի հավաքականի հետ կայանալիք այսօրվա հանդիպմանը:
« Ես արդեն մի քանի օր է ինչ սկսել եմ մարզվել: Իհարկե, ես կցանկանայի առաջիկա խաղին պատրաստ լինել 110 %-ով, սակայն ներկայումս լիարժեք պատրաստ չեմ: Չնայած նրան, որ խաղալու եմ ցավերով, բայց պատրաստ եմ օգնել Պորտուգալիայի հավաքականին: Կարիերայիս ընթացքում բազմաթիվ անգամ հայտնվել եմ նման իրավիճակներում»,-ասել է Ռոնալդուն: