211652_close_icon
views-count2070 դիտում article-date 14:48 12-06-2014

Հայտնի է դատարանի դիմաց ոստիկաններին կրակած երիտասարդի ինքնությունը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 12-ին, ոստիկանների ուղղությամբ կրակած երիտասարդը 31-ամյա Հայկ Կյուրեղյանն է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ ոստիկանությունից: Ոստիկանությունից փոխանցեցին, որ նա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով ոստիկաններ են վիրավորվել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց: Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ատրճանակն առգրավվել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանությունից [b]SHAMSHYAN.com[/b]-ին հաջողվեց նաեւ պարզել, որ տուժած ոստիկանների կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:

Նմանատիպ նյութեր