211652_close_icon
views-count6828 դիտում article-date 20:08 07-03-2014

Հայտնի է Ադրբեջանում ձերբակալված հայ երիտասարդի ինքնությունը` նա օրեր առաջ գերությունից վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի եղբոր թոռն է (լրացված)

Թովուզի շրջանում ձերբակալված հայ երիտասարդը Արսեն Խոջոյանն է, ով օրեր առաջ Ադրբեջանից վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի եղբոր թոռն է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մամիկոն Խոջոյանի դուստր` Հեղինե Խոջոյանը: Նա պատմեց, որ Արսենը Վերին Կարմիր Աղբյուրի բնակիչ է: «Սոցիալապես անապահով ընտանիք են: Եթե չեմ սխալվում 9 երեխա են: Ի՞նչ փորձանքի մեջ հայտնվեցին, ի՞նչ պետք է անեն»,- ասաց Հեղինե Խոջոյանը: Ավելի վաղ տեղկացրել էինք, որ Ադրբեջանի Թովուզի շրջանի բնակիչները Հայաստանի քաղաքացու են ձերբակալել: Այս մասին հայտնել էր ադրբեջանական haqqin.az պորտալը: Տեղեկությունը հաստատել է նաև Ադրբեջանի ՆԳ նախարարության Թովուզի շրջանային բաժանմունքի ղեկավար Ազադ Ղուրբանովը: Նրա խոսքով՝ երիտասարդը ռուսերեն չգիտի: Նրան այժմ տեղափոխում են Բաքու՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարություն: Ինչպես ավելի ուշ տեղեկացրեց Մամիկոն Խոջոյանի դուստրը` Հեղինե Խոջոյանը Արսեն Խոջոյանը, թեեւ զինծառայող է, բայց այդ օրը ծառայության մեջ չի եղել, այլ անասուններն է տարել արածեցնելու ու գերի է ընկել: Սակայն ՊՆ մինչեւ այս պահը նշում է, թե Արսեն Խոջոյանը զինծառայող չէ:

Նմանատիպ նյութեր