211652_close_icon
views-count1973 դիտում article-date 09:21 12-06-2014

«Միկա-ցեմենտ»-ով հետաքրքրված են ՌԴ-ում աշխատող հայ գործարարներ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հրազդանում գտնվող Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա-ցեմենտ» գործարանն ամիսներ առաջ սնանկ էր ճանաչվել և վարկի դիմաց գրավադրվել ՎՏԲ Հայաստան բանկում: Մեր ունեցած տեղեկություններով՝ օրերս հայտնվել են գործարանի գնորդներ՝ ՌԴ-ում աշխատող հայ գործարարներ, որոնց ներկայացուցիչը գործարանի մեխանիկական բաժնի պետ՝ մարտունեցի Սերոբ Շառոյանն է, ով ազգակցական կապեր ունի նոր գնորդների հետ: Սա նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, գործարանի տնօրենի պաշտոնը կստանձնի գլխավոր մեխանիկը: ՎՏԲ-ից չեն հերքում գործարանի վաճառքի շուրջ պտտվող լուրերը, սակայն չեն էլ հաստատում՝ նշելով, որ հստակ կպատասխանեն միայն գրավոր հարցման դեպքում, ինչը ժամանակ է պահանջում: Տեղեկացնենք նաև, որ գործարանի՝ արդեն նախկին աշխատողները երեկվանից ոտքի են ելել և պահանջում են իրենց յոթ ամսվա չվճարված աշխատավարձը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր