Իտալիան կարող է հաղթող դուրս գալ իր խմբում. Ռոնալդո
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կարծում է, որ 2014 թվականի աշխարհի առաջնությունում Իտալիայի հավաքականը ի զորու է հաղթել իր խմբում:
« Այո, Իտալիայի հավաքականը բարդ խմբում է հայտնվել: Սակայն ես կարծում եմ, որ նրանք կարող ենք հաղթել իրենց խմբում, իսկ դրանից հետո ամեն ինչ կարող է պատահել: Իտալիան ավանդաբար հաջող է հանդես գալիս աշխարհի առաջնություններում: Նրանք հիանալի են գործում պաշտպանությունում և առանձնանում են տակտիկական վարպետության բարձր մակադրակով»,-ասել է Ռոնալդոն:
Հիշեցնենք, որ իտալացիները ընդգրկվել են D խմբում, որտեղ նրանց կմրցակցեն Անգլիայի, Կոստա-Ռիկայի և Ուրուգվայի ընտրանիները: