Ռուսաստանի հավաքականը աշխատել է տակտիկական խուսավարումների վրա
Ռուսաստանի ազգային հավաքականը այսօր մարզում է անցկացրել «Նովելի Ժունիոր» մարզադաշտում, որը տևել է մոտ երկու ժամ: Ընդհանուր խմբի հետ չեն մարզվել պաշտպան Դմիտրի Կոմբարովը, կիսպաշտպաններ Դենիս Գլուշակովը և Ալան Ձագոևը: Ինչպես նախկինում նշել էր գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն, ֆուտբոլիստները ընդհանուր խումբ կվերադառնան առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում:
Այսօրվա մարզումը նվիրված է եղել տակտիկական խուսավարումներին: Խաղացողները աշխատել են խմբային տեղափոխությունների, ազատ գոտիների վերահսկումների և սեփական խաղադաշտում թիմի տեղաբաշխվածության վրա: Մարզումից հետո Կապելոն դրական գնահատել իր սաների պատրաստվածության մակարդակը: Երեկոյան ֆուտբոլիստները կմարզվեն մազադահլիճում: