211652_close_icon
views-count3621 դիտում article-date 17:38 11-06-2014

Կենտրոնի դատարանում շարունակվեց եզդի Սիաբանդովի գործի քննությունը. հարցաքննվեցին մատուցողուհին և հոգեբուժարանի նախկին աշխատակիցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 11-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Գագիկ Պողոսյանի՝ շարունակվեց Եզդի Սիաբանդովի գործի քննությունը: Դատարանը լսեց գործով որպես վկա անցնող «Ռիչի» բարի մատուցողուհուն, ով ոչինչ չէր տեսել, սակայն բարմեն Արսենից լսել էր, որ հաճախորդները վիճել են իրար հետ և բջջային հեռախոսն էլ թողել էին «պապկի» վրա: Նա նաև հայտնեց, որ Արսենը մեկնել է Ռուսաստան: Դատարան էր ներկայացել նաև ամբաստանյալի հարազատը, ով հոգեբուժարանի նախկին աշխատակից էր: Նա ասաց, որ ամբաստանյալն ազատվել է բանակից, իսկ ինքն էլ որեւէ մասնակցություն չի ունեցել նրան բանակից ազատելու հարցում: Դատական նիստին չէին ներկայացել գործով անցնող մյուս վկաները, և նիստը հետաձգվեց: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/15067/]ավելի վաղ հայտնել էր[/url] SHAMSHYAN.com-ը, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահող Գագիկ Պողոսյանի, պետք է լսվեր ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի ՔՎԾՀՔ բաժնում քննվող թիվ 13124413 քրեական գործը՝ ըստ մեղադրանքի 26-ամյա Վլադիմիր Սիաբանդովի, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (մինչ այդ 34-104-ի 1-ին մաս): 2013 թվականի մարտի 3-ի երեկոյան Սիաբանդովը Երևան քաղաքի Աբովյան 41 հասցեում գտնվող «Ռիչի» բարի մոտ վիճաբանել է 42-ամյա Քյարամ Ավդոյանի հետ և թիկունքից իր մոտ պահվող դանակով 13 անգամ կյանքից զրկելու նպատակով դիտավորությամբ հարվածել Ավդոյանին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր, առողջությանը ծանր վնասվածքներ՝ զուգորդված թոքի և լյարդի վնասումներով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր