211652_close_icon

Կարմիր խաչն 9 մլն դոլար է խնդրել Ուկրաինայի հարավ-արևելքում իր գործունեության համար

views-count1394 դիտում article-date 17:17 11-06-2014
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն խնդրանքով դիմել է դոնորներին՝ Ուկրաինայի հարավ-արևելքում իր գործողությունների համար 9,1 մլն դոլար հատկացնելու համար։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։ Այդ միջոցները, ինչպես ընդգծել է կազմակերպությունը, նախևառաջ կուղղվեն տեղի հիվանդանոցներին աջակցելու, ինչպես նաև քաղաքացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Ըստ Կարմիր Խաչի տվյալների՝ այս տարվա մայիսի սկզբին Դոնեցկի և Լուգանսկի մարզերի 20 հիվանդանոցներում բուժում են ստացել մարտերի ընթացքում տուժած 1000 վիրավոր, ովքեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեից ստացել են դեղորայքի և վիրակապման նյութերի խմբաքանակներ։

Նմանատիպ նյութեր